31 հուլիսի 2012 - 11:52 AMT
Օբաման և Էրդողանը հեռախոսով քննարկել են Ասադի պաշտոնանկության արագացմանն ուղղված ջանքերի համակարգումը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ քննարկելով Սիրիայի նախագահ Բաշար Ասադի պաշտոնանկությանն ուղղված ջանքերի համակարգումը: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամլո ծառայությունը:

«Նախագահ Օբաման վարչապետ Էրդողանի հետ քննարկել է Սիրիայում իշխանափոխության արագացմանն ուղղված ջանքերի համակարգումը: Երկու առաջնորդները մտահոգություն են հայտնել խաղաղ բնակչության դեմ անիմաստ հարձակումների, այդ թվում Հալեպում, առնչությամբ»,-ասվում է Սպիտակ տան ուղերձում: Վերջին երեք օրերին սիրիական բանակը մաքրում է Հալեպը զինյալ գրոհայիններից: