31 հուլիսի 2012 - 17:06 AMT
«Կրասնոդարը» նվազագույն հաշվով զիջել է «Թերեքին»

Գրոզնիում կայացել է Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 2-րդ տուրի եզրափակիչ խաղը: Տեղական «Թերեքը» նվազագույն հաշվով հաղթել է «Կրասնոդարին»:

Խաղն ավարտվել է դաշտի տերերի հաղթանակով` 1:0 հաշվով: Միակ գոլի հեղինակ է դարձել Օլեգ Իվանովը: Յուրա Մովսիսյանի թիմը, որը իր վերջին 2 խաղերից հետո ունի 3 միավոր, զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը: