Օլիմպիադայում թափուր տեղերի հարցը լուծվել է՝ վաճառքի է հանվել 3000 տոմս

Օլիմպիադայում թափուր տեղերի հարցը լուծվել է՝ վաճառքի է հանվել 3000 տոմս

PanARMENIAN.Net - Օլիմպիադայի կազմակերպիչները կարողացել են մասնակիորեն լուծել տրիբունաներում ազատ մնացած տեղերի հարցը, հուլիսի 30-ին վաճառքի հանելով մոտ 3 000 տոմս: Բոլոր տոմսերը ստացվել են ազգային ֆեդերացիաներից: Նախատեսվում է, որ ֆեդերացիաները յուրաքանչյուր մրցութային օրվանից առաջ կհանձնեն չիրացված տոմսերն, իսկ կազմակերպիչները վաճառքի կհանեն դրանք:

«Մենք երեկ խոսում էինք ֆեդերացիաների հետ թափուր տեղերի մասին: Արդյունքում հաջողվեց վաճառքի հանել 3000 տոմս, բոլոր տոմսերն իրացվել են»,-ասել է կազմկոմիտեի ներկայացուցիչ Ջեքի Բրոք-Դոյլը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---