2012թ. հուլիսին հունիսի համեմատ ՀՀ դրամն արժևորվել է 0,4 տոկոսով

2012թ.  հուլիսին հունիսի համեմատ ՀՀ դրամն արժևորվել է 0,4 տոկոսով

PanARMENIAN.Net - 2012թ. հուլիսին հունիսի համեմատ հանրապետության սպառողական և արտարժույթի շուկաներում արձանագրվել է գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի (հուլիսի 1-30-ի դրությամբ)` համապատասխանաբար 1.5% և 0.4% նվազում (ՀՀ դրամն արժևորվել է):

2012թ. հուլիսին 2011թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գները նվազել են 1.9%-ով, իսկ հաշվարկային փոխարժեքն աճել է 7.7%-ով:

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է սպառողական գների և հաշվարկային փոխարժեքի`համապատասխանաբար 0.4% և 1.8% հավելաճ:

2012թ. հուլիսին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 412.85 դրամ, ինչը 12.5%-ով գերազանցել է 2011թ. հուլիսի համապատասխան ցուցանիշը (367.0 դրամ):

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---