31 հուլիսի 2012 - 17:50 AMT
ԱՄՆ պաշտպանության նախարարը Վաշինգտոնի աջակցությունը կհայտնի Կահիրեի բարեփոխումներին

ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան ժամանել է Կահիրե բանակցելու համար Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսիի և եգիպտացի պաշտոնակից Հուսսեյն Տանտաուի հետ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Այցի նպատակն է աջակցությունը Եգիպտոսի իշխանություններին բարեփոխումների գործում:

Վերջերս ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նույնպես այցով ժամանեց Եգիպտոս՝ աջակցություն հայտնելով բարեփոխումներին: