3 դեկտեմբերի 2004 - 20:47 AMT
ՎՐԱՑ ՔԱՂԱՔԱԳԵՏԸ ՎԱՏ ՆՇԱՆ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՋԱՎԱԽՔՈՒՄ ՍԱՀԱԿԱՇՎԻԼՈՒ ԵՐԲԵՎԻՑԵ ՉԼԻՆԵԼԸ
Վրաց հայտնի քաղաքագետ Պաատա Զաքարիաշվիլին վատ նշան է համարում Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու Ջավախքում երբեւիցե չլինելը` ոչ նախընտրական շրջանում, եւ ոչ էլ նախագահության մեկ տարվա ընթացքում: Քաղաքագետի խոսքերով` կարելի է եզրակացնել, որ «այն, ինչ տեղի է ունենում Ջավախքում, չի հետաքրքրում նախագահին», տեղեկացնում է «Ա-Ինֆո» գործակալությունը: Ծանոթ լինելով նախագահի բնավորությանը կարելի է ենթադրել, որ այդ տարածաշրջանում իրավիճակը բարելավելու որեւէ ծրագիր գոյություն չունի, հայտարարել է Պ. Զաքարիաշվիլին: Մինչդեռ, ըստ նրա, Ջավախքը, ի նշան հավատարմության, արժանի է հարգանքի: Պ. Զաքարիաշվիլին գտնում է, որ հարկավոր է միջոցներ տրամադրել տարածաշրջանի զարգացման համար: Նշենք, որ Ջավախքի մեծամասնությունը հայեր են: