Մայքլ Ֆելփսը գերազանցել է մարմնամարզուհի Լատինինայի ռեկորդը՝ նվաճելով 19-րդ օլիմպիական ոսկին

Մայքլ Ֆելփսը գերազանցել է մարմնամարզուհի Լատինինայի ռեկորդը՝ նվաճելով 19-րդ օլիմպիական ոսկին

PanARMENIAN.Net - Հայտնի ամերիկացի լողորդ Մայքլ Ֆելփսը գերազանցել է ԽՍՀՄ շրջանի մարմնամարզուհի Լարիսա Լատինինայի ռեկորդը՝ նվաճելով 19-րդ օլիմպիական ոսկին: Վերջին ոսկին նա նվաճեց 4х200 մ ազատ ոճի լողում: ԱՄՆ թիմը ցույց տվեց 6 րոպե 59,70 վայրկյան ժամանակ:

Ավելի վաղ նա արծաթ էր նվաճել՝ 200 մ «բաթերֆլայ» ոճում՝ զիջելով հարավկորեացի Չադ Լե Կլոյին: Լոնդոնում նա նվաճել է ևս մեկ արծաթ՝ 4х100 մ ազատ ոճի լողում:

Այժմ տիտղոսակիր ամերիկացին ունի 15 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---