1 օգոստոսի 2012 - 14:32 AMT
Հայտնի է դարձել Բելառուսի հավաքականի կազմը Հայաստանի հետ ընկերական խաղում

Բելառուսի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գեորգի Կոնդրատևը արդեն որոշել է Բելառուսի հավաքականի կազմը Հայաստանի հետ ընկերական խաղում, հայտնում է Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Հանդիպմանը կմասնակցեն՝ դարպասապահներ Սերգեյ Վերմենկոն, Ալեքսանդր Գուտորը, Յուրի Ժեվնովը, պաշտպաններ՝ Մաքսիմ Բորդաչովը (ԲԱՏԷ, Բորիսով). Օլեգ Վերետիլոն, Դմիտրի Վերխովցևը, Մաքսիմ Ժավներչիկը, Ալեքսանդր Մարտինովիչը, Դենիս Պոլյակովը, կիսապաշտպաններ՝ Սերգեյ Բալանովիչը, Դմիտրի Բագան, Ռենան Բրեսսանը, Ստանիսլավ Դրագունը, Սերգեյ Կիսլյակը, Պավել Նեխայչիկը, Անտոն Պուտիլոն, Յան Տիգորևը, Վիտալի Տրուբիլոն, հարձակվողներ՝ Դմիտրի Կոմարովսկին, Սերգեյ Կորնիլենկոն և Դմիտրի Մոզոլևսկին: