1 օգոստոսի 2012 - 16:47 AMT
Օգոստոսի 1-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 408,36 դրամ

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4.5 մլն դոլարի առք և վաճառք` 409,25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 409,25 դրամ:

Ընդ որում օգոստոսի 1-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 408,36 դրամ`հուլիսի 31-ի համեմատ ավելանալով 0,76 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 502,69 դրամ` ավելանալով 1,71 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը նվազել է 0,05 կետով` կազմելով 12,63 դրամ: Այս մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: