1 օգոստոսի 2012 - 16:38 AMT
Հայտնաբերվել է Ռոյ Լիխտենշտեյնի 40 տարի առաջ կորած նկարը

Նյու Յորքում հայտնաբերվել է փոփ-արտի խոշորագույն ներկայացուցիչներից մեկի՝ Ռոյ Լիխտենշտեյնի «Էլեկտրական լար» կտավը, որի գտնվելու վայրը անհյատ էր վերջին 42 տարիներին: Այդ մասին ասվում է Fox News հեռուստաալիքի կայքում, հայտնում է Լենտա.ռու-ն:

1961թ. նկարված գործը պատկանում էր պատկերասրահի սեփականատեր ու կոլեկցիոներ Լեո Կաստելլիին, որն այն ձեռք էր բերել 750 հազար դոլարով: Այժմ կտավը գնահատվում է 4 մլն դոլար:

Միայն էլեկտրական լար պատկերող կտավը անհետացել է 1970 թվականին, երբ նկարի սեփականատերն այն ուղարկել է ռեստավրացիայի: Նկարը հայտնաբերվել է հուլիսի վերջին շաբաթում: Ըստ New York Daily News-ի, արվեստի օբյեկտների պահեստ նկարն ուղարկվել է Բոգոտայի Quinta Galeria պատկերասրահից:

Գերագույն դատարանն արգելել է արտահանել կամ վաճառել «Էլեկտրական լարը», որը թվագրված է արվեստի գործերի գողացված կամ կորսված միջազգային բազայում: