1 օգոստոսի 2012 - 17:42 AMT
Վենետիկյան կինոփառատոնի կարճամետրաժ ֆիլմերն ընտրվել են YouTube-ում

Your Film Festival մրցույթը, որը կազմակերպել են Վենետիկյան կինոփառատոնը և YouTube-ը, հայտարարել է եզրափակիչ անցած 10 մասնակիցների անունները, որոնք կուղևորվեն միջոցառման բացմանը, հայտնում է YouTube-ում մրցույթի պաշտոնական ալիքը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Your Film Festival մրցույթին մասնակցել է ավելի քան 15 հազար սկսնակ կինեմատոգրաֆիստ` աշխարհի 160 երկրներից: Հաղթողը կհայտարարվի սեպտեմբերի 3-ին և նոր ֆիլմի նկարահանման համար կստանա 500 հազար դոլար: 69-րդ Վենետիկյան կինոփառատոնը տեղի կունենա օգոստոսի 29-սեպտեմբերի 8, Լիդո կղզում: