1 օգոստոսի 2012 - 17:13 AMT
Սեպտեմբերի 9-ին Թուրքիայի Սուրբ Խաչ հայկական եկեղեցում պատարագ կանցկացվի

Թուրքական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ այս տարի Աղթամար կզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցում թույլատրվել է պատարագ անցկացնել սեպտեմբերի 9-ին:

Վան նահանգի իշխանությունները պատրաստվում են ընդունել հայ զբոսաշրջիկներին:

Վանի փոխնահանգապետ Աթայ Ուսլուն մամուլի ասուլիս է հրավիրել, որի ժամանակ կոչ է արել բոլորին այցելել Վան: Նշենք, որ թուրքերը 10-րդ դարում կառուցված Սուրբ Խաչը վերածել են թանգարանի և թույլատրում են կրոնական արարողոթյուններ անցկացնել այնտեղ միայն տարին մեկ անգամ: