Մելինե Դալուզյանը ևս ձախողվեց Օլիմպիական խաղերում 1 օգոստոսի 2012 - 20:00 AMT PanARMENIAN.Net - Օլիմպիական խաղերի 69 կգ քաշային կանանց պայքարում Եվրոպայի կրկնակի չեմպիոն և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Մելինե Դալուզյանը ձախողվեց: Հրման ժամանակ նա երկու մոտեցմամբ չկարողացավ բարձրացնել 140 կգ-ոց ծանրաձողը, այնուհետև կատարեց 2 կգ-ոց քայլ, որպեսզի կարողանա պայքարել մեդալի համար, սակայն այն նույնպես օգտագործել չկարողացավ: Հայ մարզուհին 0 ստացավ և դուրս մնաց հետագա պայքարից: Պոկում վարժությունը Դալուզյանը ավարտել էր 6-րդ տեղում` բարձրացնելով 111 կգ: Իսկ Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչումը 261 կգ նվաճեց Սիմ Ռիմ Յոնգը (ԿԺԴՀ), Դանիելա Կոկոսը (Ռումինիա) 256 կգ արժանացավ արծաթե, իսկ Մարիա Շկերմանկովան (Բելառուս) նույնքան քաշով` բրոնզե մեդալի: Մինչ այդ Օլիմպիադայում անհաջող էր ելույթ ունեցել նաև 69 կգ քաշային ծանրորդ Առաքել Միրզոյանը, նա ևս հրումում 0 էր ստացել: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |