2 օգոստոսի 2012 - 12:00 AMT
ԱՄՆ Կոնգրեսը օրինագիծ է ընդունել Իրանի դեմ պատժամիջոցների խստացման մասին

Հետևելով Ներկայացուցիչների պալատի օրինակին՝ ԱՄՆ Կոնգրեսն օրինագիծ է ընդունել, որով նախատեսվում է էլ ավելի խստացնել միակողմանի պատժամիջոցներն Իրանի դեմ: Դրանից մի քանի ժամ առաջ Ներկայացուցիչների պալատը կողմ քվեարկեց այս նախաձեռնությանը՝ 421 ձայնով:

Ըստ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի նախագահ Իլեանա Ռոս-Լեյթենի փաստաթուղթը «սև ցուցակում է ընդգրկում Իրանի էներգետիկայի հատվածը և նրա հետ գործ ունեցող բոլոր օտարեկրյա ընկերություններին»:

Այժմ փաստաթուղթը կներկայացվի ԱՄՆ նախագահի հաստատմանը: