2 օգոստոսի 2012 - 11:24 AMT
Վարչապետը երկու հրաժարական է ստորագրել

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Ռուբեն Սինոյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալի պաշտոնից` իր դիմումի համաձայն, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության նախագահի 1997 թվա¬կանի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Մանաֆաս Առաքելյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից` իր դիմումի համաձայն։