Մարտին Բերբերյան. Մեր բոլոր ըմբիշները մեդալներ նվաճելու շանսեր ունեն

Մարտին Բերբերյան. Մեր բոլոր ըմբիշները մեդալներ նվաճելու շանսեր ունեն

PanARMENIAN.Net - Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն ու աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Մարտին Բերբերյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ հայ ըմբիշները լավ շանսեր ունեն Լոնդոնում ոսկի նվաճելու համար:

«Ցավոք, մինչ օրս մեր հավաքականն անհաջող է հանդես գալիս, սակայն, կարծում եմ, մեդալ, այնուամենայնիվ, կունենանք: Ինչ վերաբերում է ըմբիշներին, ապա կասեմ, որ բոլոր 7 մարզիկները լավ են նախապատրաստված և իրական շանսեր ունեն մեդալներ նվաճելու: Ուղղակի պետք է կենտրոնանալ ու բաց չթողնել այդ հնարավորությունը: Բոլոր մեր մարզիկներին հաջողություն եմ մաղթում»,-ասել է Բերբերյանը:

Պեկինի օլիմպիական խաղերի մասնակիցն այժմ բնակվում և աշխատում է ԱՄՆ-ում որպես մարզիչ: Ըստ նրա, նա համագործակցում է նաև ԱՄՆ հավաքականի հետ՝ մարզելով ըմբիշներին ուսումնամարզական հավաքների ժամանակ: «Երեք օրից ես կմեկնեմ Լոնդոն և ներկա կլինեմ Օլիմպիական խաղերին: Հատկապես հետևելու եմ ըմբիշների պայքարին՝ սատարելով իմ ընկերներին»,-ասել է Բերբերյանը:

Հայ ըմբիշները Օլիմպիադայում մեկնարկում են օգոստոսի 5-ին: Առաջինը մրցագորգ դուրս կգա հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---