2 օգոստոսի 2012 - 14:38 AMT
«Վսեսվիտ» գրական ամսագրի անձնակազմը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության մեդալով

Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու և Հայ գրատպության 500-ամյակի կապակցությամբ, ինչպես նաև հայ-ուկրաինական գրական կապերի զարգացման և Ուկրաինայում հայկական գրական ժառանգության տարածման գործում զգալի ավանդ ունենալու համար «Վսեսվիտ» համաշխարհային գրականության ամսագրի գլխավոր խմբագիր Յյուրի Միկիտենկոն, գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Դրոզդովսկին և պատասխանատու քարտուղար Նինա Խարչուկը պարգևատրվել են ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով: Այս մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ մարտի 22-ին Հայաստանի գրողների միությունում գրականության սիրահարների դատին հանձնվեց ուկրաինական «Վսեսվիտ» ամսագրի հոբելյանական հատուկ համարը: Այնտեղ ներառված է հայ դասական և ժամանակակից գրողների ստեղծագործությունների ընտրանին: Ամսագրի առաջին էջում են նաև Հայաստանի և Ուկրաինայի նախագահների ողջույնի խոսքերը: Համարը ներկայացվել էր Հայաստանում Ուկրաինայի մշակույթի օրերին: