2 օգոստոսի 2012 - 17:21 AMT
17-ամյա չինուհուն միայն Օլիմպիադայում հաղթելուց հետ են հայտնել տատիկների ու պապիկների մահվան ու մոր հիվանդության մասին

17-ամյա չինացի ջրացատկորդը Մինսյա Վուն Օլիմպիադայում Ցե Խիի հետ տարած փայլուն հաղթանակից հետո սարսափելի նորություններ է իմացել: Ինչպես հայտնում է ՌԲԿ-ն, պարզվել է, որ մարզուհու ծնողները թաքցնում էին նրանից այն փաստը, որ Օլիմպիադային նախապատրաստվելու ընթացքում մահացել են նրա տատիկներն ու պապաիկները, և որ մայրը արդեն տևական ժամանակ է տառապում է քաղցկեղով:

Այդ ամենի մասին Վուն չի իմացել մինչ Օլիմպիադայում հաղթանակի օրը: Այս պատմությունը թեժ բանավեճ է բացել Չինաստանում, որտեղ սպորտը ազգային արժեք է: Չինացի ատլետները, որպես կանոն, մարզվում են խիստ պայմաններում, ընտանիքից հեռու, իսկ Վուն սկսել է մարզվել 6 տարեկանից:

Վուի հայրը խոստովանել է, որ Օլիմպիադայում հաղթանակի բերկրանքը շատ ծանր է տրվել նրա դստերը: «Մենք վաղուց ենք հաշտվել նրա հետ, որ նա ամբողջովին մեզ չի պատկանում: Ես նույնիսկ չեմ համարձակվել մտածել ընտանեկան երջանկության մասին»,-փոխանցում է Yahoo Sports!-ը: