ԱԱՊ-ն պատրաստ է օգնել սիրիահայերին Հայաստանում գործ սկսելու հարցում 2 օգոստոսի 2012 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Սիրիայում բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել, որը կարելի է բնութագրել որպես քաղաքացիական պատերազմ, հայտարարեց արաբագետ Արաքս Փաշայանը լրագրողներին: «Իրավիճակը Սիրիայում կարևոր է մեզ համար, քանի որ ըստ պաշտոնական տվյալների, այնտեղ բնակվում են մոտ 100 000 հայեր, իրավիճակը բարդ է հատկապես Հալեպի ու Դամասկոսի բնակիչների համար»,-ասել է նա: Արաբագետը նշել է, որ վերջերս համայնքն առավել համախմբված է դարձել, հատկապես Հալեպում, որտեղ բնակիչները շատ խնդիրներ ունեն՝ արդեն թանկացել է հացն ու վառելիքը: «Սակայն, ոչ բոլորը կարող են գալ Հայաստան, քանի որ շատերի համար դժվար է վաճառել ողջ ունեցվածքն ու գալ, նույնիսկ չեն կարող օգտվել «Արմավիայի» լրացուցիչ չվերթից, նրանք հայտնվել են ֆինանսական ու հոգեբանական խնդրի առջև»,-նշել է նա: Իր հերթին Առևտրաարդունաբերական պալատի գործադիր տնօրեն` Արայիկ Վարդանյանը հայտարարեց, որ ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանի հրահանգով ստեղծվել է Սիրիահայ գործարարների աջակցության կենտրոն, նրանց համար, ով կցանկանա հայրենադարձվել ու սեփական գործը բացել: Հայաստանի ԱԱՊ-ն նաև անվաճ խորհրդատվություն կտրամադրի գործարարներին հարկային ու մաքսային ոլորտների վերաբերյալ, անշաժ գույքի ձեռք բերման, փաստաթղթերի ձևակերպման հարցերում: Ավելին, ըստ Վարդանյանի, հավաքված տվյալների հիման վրա կպատրաստվի սիրիահայ գործարարներին աջակցության փաթեթ, որը կներկայացվի կառավարությանը համապատասխան որոշում կայացնելու համար, այդ թվում արտոնությունների տրամադրման հարցում: Արայիկ Վարդանյանը նաև հայտնեց, որ ԱԱՊ-ին դիմողներ արդեն եղել են, սակայն այդ մարդիկ առաջին հերթին պետք է լուծեն կացարանի հարցը, և հետո միայն մտածեն բիզնեսի մասին ու դիմեն ԱԱՊ-ին խորհրդատվության համար: ԱԱՊ կարելի է դիմել՝ Երևան, Խանջյանի 11 հացեով, հեռ. 58-08-29, 52-89-59, 56-01-84 ներքին 105, 56-01-81 ներքին 124: Վարդանյանը նաև հավելեց, որ այսօրվա դրությամբ հարցն այն է, կմնան այդ մարդիկ Հայաստանում, թե ոչ: «Ժամանած 3000 սիրիահայերի միայն 10 տոկոսն է մտադիր հաստատվել Հայաստանում»,-ասել է նա: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |