Իրականացվել է Երևան- Հալեպ- Երևան լրացուցիչ առաջին չվերթը 2 օգոստոսի 2012 - 16:18 AMT PanARMENIAN.Net - Ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը հավատարիմ մնալով իր խոսքին՝ չնայած Երևան-Հալեպ-Երևան չվերթի անեկամտաբերությանը, օգոստոսի 2-ին ժամը 14:01-ին իրականացրեց Երևան- Հալեպ- Երևան լրացուցիչ առաջին չվերթը, տեղեկացնում է ընկերության մամլո ծառայությունը: «Արմավիա» ընկերությունը Երևանից Հալեպ չվերթը իրականացրեց առանց ուղեվորների՝ պահանջարկի բացակայության պատճառով: Հալեպից Երևան ինքնաթիռը ըստ նախատեսվածի «Զվարթնոց» օդակայան կժամանի օգոստոսի 2-ին ժամը 18:25 – ին: Հալեպից Երևան ուղեվորների թիվը ժամը 16:00-ի դրությանբ կազմում է 47 մարդ: Երևան-Հալեպ-Երևան չվերթը իրականացվում է 50 տեղանոց SAG-200 օդանավով: Հիշեցնենք, որ առաջին լրացուցիչ չվերթը նախատեսված էր օգոստոսի 1-ին, «Բոինգ 108» տեղանոց օդանավով: Սակայն ուղեվորների բացակայության պատճառով այն չկայացավ: Նշվածից ելնելով 108 տեղանոց «Բոինգ» օդանավը օգոստոսի 2-ին փոխարինվեց SAG-200 օդանավով: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |