2 օգոստոսի 2012 - 16:57 AMT
Սպորտային լրագրողները, ովքեր լուսաբանել են ավելի քան տասը Օլիմպիադաներ, հուշանվերներ են ստացել

Սպորտային լրագրողները, ովքեր լուսաբանել են ավելի քան տասը Օլիմպիադաներ, հուշանվերներ են ստացել AIPS-ից: Հինգշաբթի օրը Լոնդոնում տեղի է ունեցել «Օլիմպիական լրագրողները հարթակի վրա» մրցանակաբաշխությունը: Միջոցառմանը մասնակցել են նախկինում հայտնի այնպիսի մարզիկներ, ինչպիսիք են Լենոքս Լյուիսը, Կիպչոգո Կեյնոն, Էդվին Մոզեսը և այլք: Օլիմպիադաների առավելագույն քանակ` 24 մրցումներ, լուսաբանել է շվեդ լրագրող Անդերս Անդերսը: