Վերանորոգումից հետո վերաբացվել է Երևանի Մանկական երկաթուղին 2 օգոստոսի 2012 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 2-ին կայացել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կողմից վերանորոգված Երևանի մանկական երկաթուղու հանդիսավոր բացումը: Ինչպես նշեց «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը, ընկերությունն իր վրա է վերցրել Մանկական երկաթուղու ենթակառուցվածքի վերանորոգումը` մանուկների շահերից ելնելով, նույնիսկ անտեսելով, որ այն վաղուց չի հանդիսանում հայկական երկաթուղու մի մասը: «Մանկական երկաթուղու կառուցումը 75 տարի առաջ ցուցադրեց օբյեկտի կարևորությունը քաղաքի համար, և այսօր մենք փորձում ենք նոր կյանք տալ այս այգուն», - ասաց ՀԿԵ տնօրեն Վիկտոր Ռեբեցը: Վիկտոր Ռեբեցն ընդգծեց, որ ՀԿԵ կողմից իրականացված շարժակազմի և գծերի վերանորոգումը հանդիսանում է այգու վերակառուցման համալիր ծրագրի միայն առաջին մասը: Երկրորդ փուլի շրջանակներում նախատեսվում է ստեղծել Պատանի երկաթուղայինի դպրոց, որտեղ մանուկները կծանոթանան երկաթուղային մասնագիտությունների առանձնահատկություններին, երկաթուղու ընդհանուր գործունեությանը, նշվում է ընկերության մամլո հաղորդագրությունում: Մանկական երկաթուղու վերանորոգումը հանդիսանում է քաղաքային ենթակառուցվածքի զարգազման խթանման ուղղություններից մեկը, որն ընթանում է 2011 թվականին Ընկերության և Երևանի քաղաքապետարանի միջև ստորագրված սոցիալ-տնտեսական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում: Վերակառուցման ծրագրի շրջանակներում ՀԿԵ մասնագետներն իրականացրեցին կայարանների վերանորոգման և արդիականացման աշխատանքները, վերանորոգեցին Մանկական երկաթուղում շահագործվող շոգեքարշն ու ջերմաքարշը, երեք ամառային վագոնները: Նաև իրականացվում է երկաթուղու 1,2 կմ գծերի վերանորոգումը, մոտակա տարածքների բարեկարգումը: Երևանի մանկական երկաթուղին բացվել է 1937 թվականի հունիսի 9-ին: Երկաթուղում գործում է 2 կայարան (Հայրենիք և Պիոներական), 1 կառամատույց (Ուրախություն) և 45 մետր երկարություն ունեցող մեկ թունել: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |