2 օգոստոսի 2012 - 17:12 AMT
Չինաստանում անջատողականներին դատել են քարոզչության և «սրբազան պատերազմի» կոչերի համար

Չինական դատերը դառավճիռներ են կայացրել երկրի արևմտյան շրջանների 20 անջատողականների գործով, որոնք քարոզում էին իրենց գաղափարներն ինտերնետով, ինչպես նաև պայթուցիկ սարքեր էին ստեղծում: Այդ մասին հայտնում է Լենտա.ռու-ն՝ Agence France-Presse-ի վրա հղումով:

Առավելագույն պատիժը եղել է 15 տարվա ազատազրկումը: Պարզվել է, որ նրանք ահաբեկչական գործողույթուններ էին նախապատրաստում, տարածում էին կրոնական անհանդուրժողականություն քարոզող նյութեր:

Ազգությունը չի նշվում, սակայն, դատելով դատապարտյալների անուններից, խոսքը գնում է Չինաստանի արևմուտքում բնակվող մահմեդական ժողովրդի՝ ույգուրների մասին: