2 օգոստոսի 2012 - 18:38 AMT
ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանը ՄԱԿ-ի ԳՎ-ում չի աջակցի Սիրիայի վերաբերյալ արաբական բանաձևին

Մոսկվան չի աջակցի Սիրիայի վերաբերյալ արաբական բանաձևի նախագծին, որը ՄԱԿ-ի ԳՎ դիտարկմանն է ներկայացվել, քանի որ այն հավասարակշռված չէ, նշվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում: Գերատեսչությունն ընդգծում է, որ փաստաթղթում խրախուսվում է սիրիական կառավարության դեմ առանց զիջումների, զինված հակամարտությունը:

Ընդգծվում է նաև, որ բանաձևը վերանայում է նաև Աննանի ծրագիրը, որը հաստատվել է ՄԱԿ-ի ԱԽ համապատասխան բանաձևերով և որոնք պարտադիր էին Կազմակերպության բոլոր անդամ-պետությունների համար: