2 օգոստոսի 2012 - 19:42 AMT
Իրանը օգոստոսի ընթացքում Ադրբեջանի քաղաքացիների համար մտցրել է վիզային ռեժիմ

Իրանը Ադրբեջանի հետ ժամանակավոր վիզային ռեժիմ է ընդունել, և այս առնչությամբ Իրանի ԱԳՆ համապատասխան նետա է հղել Ադրբեջանի ԱԳՆ-ին, հաղորդում է ԱՊԱ-ն:

Օգոստոսին Թեհրանում տեղի կունենա Չմիանալու շարժման անդամ-պետությունների ղեկավարների գագաթնաժողով և դրա հետ կապված Ադրբեջանի քաղաքացիների համար կսահմանվի նոր վիզային ռեժիմ` Իրան այցելելու համար:

Դրանից հետո նախկին վիզային ռեժիմը կվերականգնվի: