2 օգոստոսի 2012 - 20:05 AMT
Օլիմպիադայի ընթացքում լրագրողներին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել մի հեծանվորդի

Երկհարկանի ավտոբուսը, որը Լոնդոնի Օլիմպիական խաղերում տեղափոխում է լրագրողներին, վրաերթի է ենթարկել 28-ամյա հեծանվորդ Դեն Հարրիսին, ինչի արդյունքում վերջինս մահացել է, հաղորդում է Sky News հեռուստաալիքը:

Ավտոբուսի վարորդը ձերբակալվել է վտանգավոր վարելու համար, ինչի արդյունքում մարդ է մահացել: Ավելի ուշ նրան գրավի դիմաց բաց են թողել, հաղոչդում է «Ինտերֆասը»: