Պան Գի Մունը Սիրիայում հատուկ դեսպանորդի պաշտոնում Աննանին փոխարինելու համար նոր թեկնածու է փնտրում

Պան Գի Մունը Սիրիայում հատուկ դեսպանորդի պաշտոնում Աննանին փոխարինելու համար նոր թեկնածու է փնտրում

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Սիրիայում հատուկ դեսպանորդի պաշտոնում Աննանին փոխարինելու համար նոր թեկնածու է փնտրում, ասվում է ՄԱԿ-ի կայքում գլխավոր քարտուղարի հայտարարությունում:

Երեքշաբթի օրը հայտնի է դարձել այն մասին, որ Քոֆի Աննանը օգոստոսի 31-ին հեռանում է պաշտոնից, երբ լրանում է նրա մանդատը: Աննանը այդ պաշտոնը ստանձնել է փետրվարի վերջին: Ավելի վաղ նա զբաղեցրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը:

Աննանը մշակել էր սիրիական հակամարտության կարգավորման ծրագիր, որը, սակայն, կյանքի չէր կոչվել հակամարտող երկու կողմերի մեղքով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---