Սիրիական ընդդիմության ղեկավարությունը մտադիր է Հալեպը վերածել իր նստավայրի

Սիրիական ընդդիմության ղեկավարությունը մտադիր է Հալեպը վերածել իր նստավայրի

PanARMENIAN.Net - Սիրիական ազգային խորհրդի նախկին ղեկավար Բուրհան Գալյունը օգոստոսի 2-ին հայտարարել է, որ ընդդիմության ղեկավարությունը պատրաստվում է տեղափոխվել Հալեպ, եթե ապստամբները գրավեն այն, հաղորդում է Lenta.ru-ն`Associated Press-ին:

«Եթե Հալեպը գրավվի, մենք միանգամից կտեղափոխվենք այնտեղ»,-հայտարարել է Բուրհան Գալյունը: Ըստ նրա, այդ դեպքում Սիրիական ազատ բանակի ճանապարհին դեպի Դամասկոս տանող ուղու վրա ոչ մի խոչընդոտ չի մնա:

Հալեպի համար պայքարը շարունակվում է արդեն մոտ երկու շաբաթ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---