ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ. ՌԴ-ն ցավում է Սիրիայում հատուկ դեսպանորդի պաշտոնից հեռանալու Աննանի որոշման համար

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ. ՌԴ-ն ցավում է Սիրիայում հատուկ դեսպանորդի պաշտոնից հեռանալու Աննանի որոշման համար

PanARMENIAN.Net - Ռուսաստանը ցավում է, որ Աննանը չի երկարաձգում օգոստոսի 31-ին դադարող ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ դեսպանորդի իր մանդատը: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին լրագրողներին է հայտնել ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը:

Միևնույն ժամանակ, նա «ոգեշնչված է նրանով, որ գլխավոր քարտուղարն աշխատում է Քոֆի Աննանին փոխարինող գտնելու ուղությամբ»:

Հինգշաբթի օրը ՄԱԿ-ի գլխավոր քրտուղարը հայտարարել է այն մասին, որ Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանը հեռանում է այս պաշտոնից: Նրա մանդատն ավարտվում է օգոստոսի 31-ին և Աննանը մտադիր չէ այն երկարաձգել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---