Վարչապետ Հիշամ Քանդիլի ղեկավարությամբ Եգիպտոստի նոր կառավարությունը երդում է տվել

Վարչապետ Հիշամ Քանդիլի ղեկավարությամբ Եգիպտոստի նոր կառավարությունը երդում է տվել

PanARMENIAN.Net - Վարչապետ Հիշամ Քանդիլի ղեկավարությամբ Եգիպտոստի նոր կառավարությունը հինգշաբթի օրը երդում է տվել երկրի նախագահ Մուհամմեդ Մուրսիին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Երկրի ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Յասիր Ալին հաղորդել է, որ պաշտոնական արարողությունից անմիջապես հետո, Մուրսին կհանդիպի նոր կաբինետի անդամների հետ և կքննարկի «կառավարության աշխատանքային մեխանիզմները»:

Քանդիլի նախարարների կաբինետը առաջին կառավարությունն է, որը ձևավորվել է Մուհամմեդ Մուրսիի`Եգիպտոսի նախագահի պաշտոնում ընտրվելուց ի վեր:Նա իշխանության է եկել համաժողովրդական ընտրությունների արդյունքում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---