3 օգոստոսի 2012 - 10:08 AMT
Հիլարի Քլինթոն. ԱՄՆ-ը Սիրիայի իշխանություններից կհասնի Քոֆի Աննանի պլանի իրագործմանը

ԱՄՆ-ը շարունակելու է աջակցել «սիրիացի ժողովրդին»` հասնելով երկրի իշխանություններից Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի բանագնաց Քոֆի Աննանի պլանի դրույթների իրագործմանը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

Այն մասին, որ Աննանը մտադիր չէ երկարացնել իր մանդատը, որն ավարտվում է օգոստոսի 31-ին, օգոստոսի 2-ին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:

«Ցավոք սրտի, ՄԱԿ ԱԽ-ն արգելափակել է Աննանի աշխատանքում նրան ավելի շատ գործիքներ տրամադրելու մտադրությունները»,- նշել է Քլինթոնը: