3 օգոստոսի 2012 - 12:02 AMT
Հայ շախմատիստները հաջող են մեկնարկել մինչև 20 տարեկանների Աշխարհի առաջնությունում

Աթենքում տեղի է ունեցել շախմատի աշխարհի առաջնության առաջին տուրը մինչև 20 տարեկանների շրջանում: Հայ շախմատիստները հաջող են մեկնարկել:

Մինչև 18 տարեկանների աշխարհի չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը հաղթել է Լեիվա Գիուսսպեին Պերուից, միջազգային կարգի վարպետ Կարեն Գրիգորյանը ավելի ուժեղ է գտնվել Մաարտեն Լարմուսեուից (Բելգիա), իսկ Վահե Բաղդասարյանը հաղթել է Դիեգո Կարբոնեին Ուրուգվայից:

Հայաստանի ներկայացուցիչները, ինչպես նաև բազում այլ շախմատիստներ, մեկական միավոր են վաստակել: Աղջիկների պայքարում Շուշաննա Սարգսյանը պարտվել է: