3 օգոստոսի 2012 - 11:35 AMT
ՍԹԱՐ առևտրային ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը հեռանում է պաշտոնից

ՍԹԱՐ առևտրային ցանցի տնօրենների խորհուրդը հրապարակել է ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանի ընկերությունից հեռանալու մասին որոշումը: Վահան Քերոբյանն, ով աշխատում էր ՍԹԱՐ առևտրային ցանցում ընկերության հիմնադրման օրից` 2004թ, հայտարարեց, որ պատրաստվում է ընդլայնել իր գործունեությունը և հույս հայտնեց, որ այս որոշումը կբերի անհրաժեշտ թարմություն թե իր, թե ընկերության կյանքում, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

«Շնորհակալ եմ Վահան Քերոբյանին ընկերության կայացման հարցում իր մեծ ներդրման համար: Ես շատ բարձր եմ գնահատում այն ամենն, ինչ նա արել է ոչ միայն ՍԹԱՐ առևտրային ցանցի, այլ առհասարակ մանրածախ առևտրի ոլորտի զարգացման համար»,- հավելեց տնօրենների խորհրդի նախագահ Գևորգ Աֆանդյանը: