ԱՄՆ բասկետբոլի հավաքականն Օլիմպիական ռեկորդ է սահմանել

ԱՄՆ բասկետբոլի հավաքականն Օլիմպիական ռեկորդ է սահմանել

PanARMENIAN.Net - Օլիմպիադայում բասկետբոլի մրցաշարի տղամարդկանց գլխավոր ֆովորիտ ԱՄՆ հավաքականը հերթական անգամ ապացուցեց Լոնդոնում ոսկու հավակնության լրջությունը՝ ջախջախելով Նիգերիայի թիմին խմբային փուլի խաղում ռեկորդային 156:73 հաշվով:

Dream Team-ի կազմում փայլեցին Կարմելո Էնթոնին (37 միավոր), Ռասսել Ուեսթբրուքը (21 միավոր) և Քոբի Բրայանթը (16 միավոր):

1992թ. ի վեր, երբ Բարսելոնայում հանդես եկավ առաջին ամերիկյան թիմը, օլիմպիական ոչ մի խաղում ԱՄՆ հավաքականն այդքան միավոր չէր հավաքել:

Վերջին 24 տարում բասկետբոլային խաղի արդյունավետության ռեկորդը պահում էին բրազիլացիները, որոնք 1988թ. սեպտեմբերի 23-ին Սեուլում ջախջախեցին Եգիպտոսի հավաքականին 138:85 հաշվով: ԱՄՆ հավաքականի նախկին ռեկորդը 133 միավոր էր չինացիների դեմ խաղում 1996թ. Ատլանտայի Օլիմպիադայում, հայտնում է newsru.com-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---