Գերմանացի մարզուհին լքել է Օլիմպիադան նեոնացիստների հետ կապերի պատճառով

Գերմանացի մարզուհին լքել է Օլիմպիադան նեոնացիստների հետ կապերի պատճառով

PanARMENIAN.Net - Թիավարման գերմանական օլիմպիական հավաքականի անդամ Նադյա Դրիգալան լքել է Օլիմպիադան նեոնացիստների հետ կապերի պատճառով: ԶԼՄ-ների տվյալներով, նրան ստիպել են լքել օլիմպիական ավանն այն բանից հետո, երբ հայտնի է դարձել նրա հարաբերությունների մասին անվանի աջակողմյան ծայրահեղական Միխաել Ֆիշերի հետ: Բացի դրանից, նա մտնում է «Ռոստոկի նացիոնալ-սոցիալիստներ» միության մեջ:

Օլիմպիադայում գերմանական պատվիրակության ղեկավար Միխաել Ֆեսպերը ողջունել է մրցումներից մարզուհու ինքնակամ հեռանալու որոշումը: Միաժամանակ, պաշտոնապես Գերմանիայի օլիմպիական մարզական կոնֆեդերացիան չի նշում նրա հեռանալու պատճառները` խոսելով միայն «նրա անձնական կյանքի» մասին որոշակի տեղեկությունների մասին: Դրիգալան մասնացկել է թիավարման կանանց ութնյակի մրցումներին:

Հակաֆաշիստների կայքերում տարածված են Դրիգալայի լուսանկարները նեոնացիստ Միխաել Ֆիշերի հետ, ով Մեքլենբուրգ-Առաջավոր Պոմերանիայի լանդթագի ընտրություններում առաջադրվել է Գերմանիայի Նացիոնալ-դեմոկրատական կուսակցության կողմից:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---