Ռուբեն Սաֆրաստյան. Սիրիական հակամարտության լուծումը հնարավոր է միայն արտաքին ազդեցության դեպքում 3 օգոստոսի 2012 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Առանց արտաքին ազդեցության ուժերի սիրիական իշխանությունների ու ապստամբների ձևավորված բալանսի վրա հակամարտությունը Սիրիայում չի կարգավորվի, գտնում է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Ըստ նրա, կամ ապստամբները կհաղթեն Բաշար Ասադին օտարերկրյա արտաքին միջամտության օգնությամբ, կամ իշխանություններին կհաջողվի հաղթել ապստամբներին, երբ դադարի արտաքին ուժերի աջակցությունը: Սաֆրաստյանը վստահ է, որ ինքնուրույն հակամարտության կողմերը չեն կարողանա հաղթանակի հասնել: Ինչ վերաբերում է հակամարտության խաղաղ կարգավորմանը, ապա, ըստ փորձագետի, հակամարտությունն արդեն նոր փուլ է մտել, որտեղ գործնականում չկա խաղաղ կարգավորման հնարավորություն և այն կարող է հանգուցալուծվել միայն կողմերից մեկի հաղթանակով: «Փոխզիջումային կարգավորման հնարավորություն, ցավոք, արդեն գրեթե չկա»,-ասել է Սաֆրաստյանը: Փորձագետը կարևորեց նաև ՄԱԿ ու ԱՊԼ հատուկ ներկայացուցիչ Քոֆի Աննանի հայտարարությունը պաշտոնից հեռանալու մասին և ԱՄՆ նախագահ Օբամայի ԱՄՆ հետախուզական ծառայություններին ամեն կերպ սիրիացի ապստամբներին սատարելու հրամանը: «Այդպիսով Աննանը ցույց տվեց, որ հետագա խաղաղապահ գործունեությունը սիրիական ճգնաժամում հեռանկար չունի, առնվազն ինքը նման հեռանկար չի տեսնում»,-ասել է նա: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչական ղեկավար․ Կիրանցի 3 խոցելի կետի սահմանազատման հարցը սառեցված է «Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշել է նա Team-ի նոր առաջարկը․ YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ |