3 օգոստոսի 2012 - 15:35 AMT
Սոչիի ձմեռային Օլիմպիադայի բացումը կլինի ավելի հակիրճ և դինամիկ

2014թ. Սոչիի Օլիմպիական խաղերի հանդիսավոր բացումը կլինի ավելի հակիճ և դինամիկ, քան Լոնդոնի Օլիմպիադան, հայտնել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակը:

«Ձմեռային խաղերին ավանդաբար ավելի քիչ թիմեր են մասնակցում և մենք կաշխատենք արարողությունն ավելի դինամիկ դարձնել: Սցենարը պատրաստ կլինի արդեն առաջիկայում և կհասկանանք որքան ժամանակում ենք տեղավորվում: Հաստատ, այն շատ ավելի կարճ կլինի, քան Լոնդոնում»,-ասել է Կոզակը:

Նա հավելել է, որ մարզադաշտը, որտեղ անցնելու են 2014թ. խաղերի հանդիսավոր արարողությունները, պատրաստ կլինի փորձերի համար 2013թ. օգոստոսին:

Նա հավելել է, որ լավ կլիներ յուրացնել Լոնդոնի փորձն ու բնակիչներին ներգրավել հանդիսավոր արարողությունների մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: