3 օգոստոսի 2012 - 15:36 AMT
Բագրատաշեն սահմանահատվածում այլևս կուտակումներ չեն լինի

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից տեղեկացնում են, որ հայաստանի հյուսիս-արևմտյան դարպասների` Բագրատաշեն սահմանահատվածում այսուհետ մուտքն և ելքը ավելի դյուրին կլինեն: Այնտեղ շահագործման է հանձնվել նոր սահմանային անցակետ: Նախկին երկու անցումների փոխարեն, այսուհետ գործելու է 5 անցում: Նորակառույց սահմանային անցակետն ապահովված է միջազգային չափանիշներին համապատասխան տեխնիկական միջոցներով, ինչը հնարավորություն է տալիս մարդատար ավտոմեքենաների ուղևորներին առանց մեքենայից դուրս գալու հատել սահմանը: Բացի այդ, մեկ անցակետը միաժամանակ կարող է սպասարկել երկու տրանսպորտային միջոցի: Այս ամենը թույլ կտա խուսափել նախկինում գոյացող տրանսպորտային կուտակումներից և ուղևորների հերթերից: