3 օգոստոսի 2012 - 16:00 AMT
Աննանը հորդորում է գերտերություններին «միասնաբար» համոզել Ասադին հեռանալ պաշտոնից

Ռուսաստանի ու ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման պետք է համարձակություն և առաջնորդի հատկություններ դրսևորեն, փրկելու համար Սիրիային աղետից, գրել է ՄԱԿ և ԱՊԼ նախկին հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանը «Ֆայնենշլ թայմս»-ի կայքում:

ՄԱԿ և ԱՊԼ նախկին հատուկ դեսպանորդը իր «Իմ եզրափակիչ խորհուրդներն այն մասին, թե ինչպես կարելի է փրկել Սիրիան» հոդվածում ակնհայտ է համարում այն փաստը, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք է հեռանա: Ըստ նրա, անզոր կլինեն նաև դիվանագիտական միջոցները, եթե դրանք համապարփակ բնույթ չկրեն:

Աննանը նշում է, որ ՌԴ-ն, Չինաստանն ու ԱՄՆ-ն պետք է միասն համոզեն Սիրիայի ղեկավարությանը փոխել քաղաքականությունն ու կատարել քաղաքական անցումի ծրագիրը, ինչպես նաև համոզվել, որ Սիրիայի այժմյան կառավարությունը կորցրել է իր լեգիտիմությունը: