3 օգոստոսի 2012 - 16:24 AMT
Սիրիայի ընդդիմությունը հայտնում է տասնյակ սպանվածների մասին բանակի հետ բախումներում

Սիրիական բանակը շարունակում է գնդակոծել ապստամբների դիրքերը Հալեպում: Այդ մասին հայտնում են իրավապաշտպանները Սիրիայում մարդու իրավունքների գծով դիտորադական խորհրդից, որը գործում է Լոնդոնում:

Ըստ ընդդիմության, նախօրեին Սիրիայում 179 մարդ է զոհվել, այդ թվում 110 բնակիչ, 43 զինծառայող ու 26 ապստամբ, իսկ Ասադի զորքերը հարձակում են սկսել Դամասկոսի շրջանների վրա: Կապը չի գործում:

Սիրիայի ազգային խորհուրդը հայտնում է, որ փողոցներում դիակներ են ընկած, իսկ կառավարական զորքերը թույլ չեն տալիս նրանց հուղարկավորել, հայտնում է «Ինտերֆաքսը»: