3 օգոստոսի 2012 - 16:10 AMT
Օգոստոսի 5-ին տեղի կունենա «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի անհատ կատարողների օրերի փակումը

Օգոստոսի 5-ին` ժամը 19.00, Կամերային երաժշտության ազգային կենտրոնում տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի անհատ կատարողների օրերի հանդիսավոր փակումը: Անհատ կատարողների օրերի մասնակիցներին կողջունի և հավաստագրեր կհանձնի ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Համերգային ծրագրին մասնակցում են ինչպես Սփյուռքի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության և Արցախի անհատ կատարողները: Ելույթներով հանդես կգան Կարինե Դռնոյանը (Բելառուս, Մինսկ), Սիրանուշ Մինասյանը (Ուկրաինա, Օդեսա), Ռուբեն Նակիպ Սաատը (Եգիպտոս, Կահիրե), Ռենատո Երվանտ Ռիկարդո Ժուոնը (Բրազիլիա, Սան Պաուլո), Ռեգինա և Քրիստինե Մեհրաբովաները, Արամ Մեյրաբովը, Հենրիխ Պետրոսյանը, Նինա Գևորկովա-Կարապետյանը, Մարիամ Թուրաշվիլին, Մարիանա Ասրիևան (Վրաստան, Թբիլիսի), Լյուբա Թադևոսյանը, Սեդրակ Պապիկյանը Նինա Սարապյան (Մոսկվայի կոնսերվատորիայի շրջանավարտ, միջազգային մրցույթի դափնեկիր) (ՌԴ, Մոսկվա), Ստեֆանիա Հայրապետյանը (Էստոնիա), Մադլեն Ասրյանը, Լուսինե Դավությանը, Սար Սարգսյանը (Արցախ, Հադրութ). Աշոտ Խաչատրյանը (Ավստրալիա, Սիդնեյ), Հայաստան Իսպիրյանը (Վրաստան, Նինոցմինդա), Նարա Նոյանը (Բելգիա, Բրյուսել), Մարթեն Յորգանցը (Ֆրանսիա, Փարիզ), և այլոք: