3 օգոստոսի 2012 - 16:19 AMT
Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը Բիլի մրցաշարի վերջին տուրից առաջ առաջատարն է

Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը Շվեյցարիայի Բիլ քաղաքում անցկացվող օփենում վերջին տուրից առաջ 10 հնարավորից ունի 7,5 միավոր և գլխավորում է աղյուսակը: Նույնքան միավոր է վաստակել նաև գրոսմայստեր Ռոմեն Էդուարը (Ֆրանսիա), բայց նա հայ շախմատիստին զիջում է լրացուցիչ ցուցանիշներով:

Եզրափակիչ տուրում Մովսիսյանը սևերով խաղում է Էդուարի հետ: Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանն ունի 7 միավոր և բաժանում է 3-9-րդ տեղերը