3 օգոստոսի 2012 - 17:02 AMT
Օգոստոսի 3-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 409,79 դրամ

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 200 հազար դրամի առք և վաճառք` 411,00 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 411,00 դրամ:

Ընդ որում օգոստոսի 3-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 409,79 դրամ`օգոստոսի 2-ի համեմատ ավելանալով 0,76 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 501,58 դրամ` նվազելով 0,67 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը ավելացել է 0,01 կետով` կազմելով 12,64 դրամ: Այս մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: