3 օգոստոսի 2012 - 16:48 AMT
Ֆիլադելֆիայում System of a Down խմբի համերգին Սերժ Թանկյանը կրել է Թեղուտի շապիկը

Այսօր Ֆիլադելֆիայում System of a Down խմբի համերգին Սերժ Թանկյանը կրել է Թեղուտի շապիկը` ի պաշտպանություն Թեղուտի փրկության: Սերժ Թանկյանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ի պաշտպանություն Թեղուտի`երգիչը շուտով նաև վիդեո հաղորդագրությամբ հանդես կգա :

Հիշեցնենք, որ նման ուղերձ Սերժ Թանկայնը հղել էր նաև մեկ տարի առաջ : «Վայրի բնության և շրջակա միջավայրի ավերումն այլևս չեն կարող արդարացվել առաջընթացի կամ բնական ռեսուրսների օգտագործման անունով: Քաղաքակրթությունը քայլում է մի բարակ պարանով` սեփական գոյատևման և ամեն ինչի ավերման միջև: Հիմնվելով մեր պատմական անցյալի և ներկա աշխարհաքաղաքական իրողության վրա` սննդի, ջրի և էներգիայի հարցում վստահությունը սեփական ուժերին չափազանց կարևոր են: Վայրի բնության ավերումը և դրա արդյունքում ավելացող կարբոնային արտանետումները դեպի մթնոլորտ պայմաններ են ստեղծել գլոբալ տաքացման համար, ինչը խիստ սահմանափակում է մեր ինքնավստահությունը: Հանքարդյունաբերությունը դեմ է մեր համատեղ շահերին` որպես ժողովուրդ և պետություն»,- նշված էր նրա ուղերձում: