3 օգոստոսի 2012 - 17:53 AMT
«Արտույտների ագարակը» ֆիլմի գլխավոր դերակատարուհին կխաղա Մարիա Կալլասի դերը

Իսպանացի դերասանուհի Պազ Վեգան, ով Տավիանի եղբայրների «Արտույտների ագարակը» ֆիլմում կատարել է գլխավոր դերը, «Գրեյսը Մոնակոյից» ֆիլմում կկատարի օպերային երգչուհի Մարիա Կալլասի դերը, հաղորդում է Heat Vision-ը, փոխանցում է Lenta.ru-ն:

«Գրեյսը Մոնակոյից» ֆիլմի գլխավոր դերակատարուհին է լինելու Նիքոլ Քիդմանը: Ըստ որոշ տվյալների, ֆիլմը ծրագրվում է թողարկել 2014թ: