3 օգոստոսի 2012 - 17:36 AMT
Վրաստանի ԱԳ նախկին փոխնարարը, հավանաբար, ինքնասպան է եղել

Վրաստանի ԱԳ նախկին փոխնարար Գեորգի Գոմիաշվիլին, հավանաբար, ինքնասպան է եղել, հայտնում է «Գրուզիա-Օնլայն» պորտալը:

Նախկին փոխնախարարի հարազատները հայտնաբերել են նրա մարմինը Թբիլիսիի բնակարանում: Պատահարի վայրում աշխատում են քրեական ծառայության աշխատակիցները:

Գոմիաշվիլին զբաղեցնում էր փոխնախարարի պաշտոնը 2005թ. Սալոմե Զուրաբիշվիլիի օրոք: Պաշտոնից հեռանալուց հետո նա աշխատում էր բիզնես կառույցներում: