3 օգոստոսի 2012 - 18:17 AMT
ԱՄՆ «Էյզենհաուեր» ավիակիրը ռազմական պարեկային նավերի հետ միասին մտել է Պարսից ծոց

Ամերիկյան ատոմային ավիակիր «Էյզենհաուերը» ռազմական պարեկային նավերի հետ միասին մտել է Պարսից ծոց, հաղորդում է «Ինտերֆաքսը»` հղելով ԱՄՆ ՌԾՈւ ուժերի տեղեկատվական ծառայությանը:

ԱՄՆ-ն մտավախություն ունի, որ Թեհրանի կողմից նավթի գլխավոր տարանցիկ ուղին` Օրմուզի նեղուցը կփակվի և բազմիցս նախազգուշացրել է Իրանին` իրավիճակի նման ելքի անցանկալի հետևանքների մասին:

Իր հերթին Իրանը հայտարարում է, որ պատրաստ է արգելափակել նեղուցը, եթե Արևմուտքի և ԵՄ երկրների պատժամիջոցները շարունակական բնույթ կրեն: