3 օգոստոսի 2012 - 18:17 AMT
Նիքոլ Քիդմանը կնկարահանվի Լարս ֆոն Թրիերի նոր ֆիլմում

Հոլիվուդյան դերասանուհի Նիքոլ Քիդմանը կնկարահանվի Լարս ֆոն Թրիերի «Նիմֆոմանուհին» նոր ֆիլմում, հայտնում է Digitalspy, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Դերասանուհին, որը դանիացի ռեժսորի նախորդ կինոնկարներից մեկի՝ «Դոգվիլի» գլխավոր դերակատարն է, հայտարարել է, որ կմասնակցի «նկարահանման մի քանի օրերի»:

Ըստ սյուժեի, Շարլոտտա Գենսբուրի դերակատարմամբ կինը կպատմի իր սեքսուալ կյանքի մասին մի ամուրի ծերունուն: Ֆիլմում կնկարահանվի շվեդ դերասան Սթելան Սքարսգարդը: Ֆիլմը կինոթատրոնների էկրաններին կհայտնվի 2013 թվականին: