3 օգոստոսի 2012 - 18:46 AMT
Մոլդովայի ԿԸՀ-ն մերժել է Մաքսային միությանը միանալու մասին հանրաքվեի նախաձեռնությունը

Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է Մաքսային միությանը միանալու մասին հանրաքվեի նախաձեռնությունը, ուր մտնում են Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը, հայտնում է Moldnews-ը: ԿԸՀ-ն 197 կեղծ ստորագրություն է հայտնաբերել 230 հազարի մեջ, որ ներկայացրել են նախաձեռնողները:

Նախաձեռնող խումբը քաղաքական է համարել ԿԸՀ այդ որոշումը: «Արգելելով հանրաքվեն՝ Մոլդովայի իշխանությունները ցույց տվեցին, որ վախենում են սեփական ժողովրդի կարծիքից, որն անպայման կողմ կքվեարկեր Մաքսային միությանը միանալուն»,-ասել է նախաձեռնության ներկայացուցիչ Շելինը, հայտնում է «Ինտերֆաքսը»: