3 օգոստոսի 2012 - 18:47 AMT
Առնվազն 19 մարդ է վիրավորվել Աֆղանստանի մզկիթում տեղի ունեցած պայթյունի արդյունքում

Ուրբաթ օրը Աֆղանստանի արևելյան Նանգանհար նահանգի «Դաուլաթզայ» մզկիթում հուժկու պայթյուն է որոտացել, ինչի արդյունքում վիրավորվել է առնվազն 19 մարդ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ծանր բեկորային վերքեր է ստացել մզկիթի իմամը, հաղորդում են ականատեսները:

Ինչպես հաղորդել է Նանգարհար նահանգի անվտանգության ուժերի վարչության պետ Աբդուլլադ Ստանակզայը, պայթյունի պատճառների մասին առայժմ ոչինչ հայտի չէ, սակայն, ամենայն հավանականությամբ, մզկիթում պայթուցիկ է տեղադրված եղել: